Եմենի նախագահին դուրս են գրել զինվորական հոսպիտալից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2011 19:52

Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը վիրավորվելուց երկու ամիս անց դուրս գրվեց Էր-Ռիադի հոսպիտալից: Այս մասին, ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաղորդել է Եմենի կառավարության պաշտոնական ներկայացուիցիչը: “Նախագահ Սալեհը դեռ որոշ ժամանակ մնում է Սաուդյան Արաբիայում վերականգնման բուժման կուրս անցնելու համար”,- ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Սալեհը վիրավորվել է հունիսի 3-ին Սանայում նախագահական պալատի վրա հրաձգության ժամանակ: Սաուդյան բժիշկները հաջող վիրահատություն են կատարել` հեռացնելով Եմենի ղեկավարի կրծքից գնդակի բեկորը: Վիրահատությունը հաջող է անցել, սակայն հետագայում պարզվել է, որ հրաձգության ժամանակ Սալեհի մարմնի 40%-ը այրվածքներ է ստացել, և վնասվել է թոքը:

Այս տարվա հունվարի վերջից Եմենում շարունակվում են բողոքի ակցիաները` երկրի ղեկավարի հրաժարականի պահանջով: Դրանք սկսվեցին Թունիսի համանման դեպքերի ալիքի տակ: Նախագահ Սալեհը, որ ղեկավարում է երկիրը 1978-ից, ապավինել է բանակի աջակցությանը և մայիսի 22-ին հերթական անգամ հրաժարվել  հեռանալ պաշտոնից:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply