Իսլամական խմբավորումները լքել են Սոմալիի մայրաքաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2011 19:43

Ահաբեկչական խմբավորումների մարտիկները լքել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող իրենց բազաները, որպեսզի բնակչությունը մուտք ունենա մարդասիրական օգնության այսպես կոչված “սովի գոտին”: Դա հնարավոր եղավ երկրի ղեկավարության և իսլամական կազմակերպությունների առաջնորդների բանակցությունների շնորհիվ, որոնք մինչ այդ խոչընդոտում էին օգնության ցուցաբերումը` անվանելով այն ինտերվենցիա:

“Սա շոշափելի քայլ է, բայց բավական չէ”,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուսեյն Արաբ Էսսեն` մեկնաբանելով ձեռք բերված արդյունքները: Պաշտպանության գերատեսչության ղեկավարը ավելացրել է նաև, որ անհարժեշտ է  անհապաղ սկսել մարդասիրական օգնության բաժանումը, հիմնականում` մթերքների, քանի որ երկիրը տառապում է սաստիկ սովից, որ առաջացել է վերջին 60 տարվա ընթացքում վրա հասած ամենասաստիկ երաշտից:

Հիշեցնենք, որ Սոմալին երկար տարիներ անընդմեջ առաջին տեղում է ահաբեկչական սպառնալիքի  առավելագույն վարկանիշ ունեցող երկրների շարքում: Ըստ էության, երկիրը, որտեղ արդեն 20 տարի քաղաքացիական պատերազմ է ընթանում, բաժանված է 4 ինքնավար տարածքների,  որտեղ ազատորեն գործում են տարբեր շարժումների մարտիկներ, օրինակ` “Ալ Քաիդայի” հետ կապված “Ալ Շաբաբ” խմբավորումը:

2011 թ. երաշտի հետևանքով “սովի գոտում” է հայտնվել ավելի քան 3,2 մլն մարդ:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply