Սիրիայի զինվորականները գրոհում են Դեյր-էզ-Զոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2011 19:33

ԲիԲիՍի-ն հաղորդում է, որ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է Դեյր-էզ-Զոր քաղաքի վրա կառավարական զորքերի գրոհ սկսելու մասին: Այդ քաղաքում, որ գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում, արդեն մի քանի ամիս է` ընդդիմության հանրահավաքներ և բողոքի այլ ակցիաներ են տեղի ունենում: Պահանջը` քաղաքական բարեփոխումներ Սիրիայում:

Ըստ ընդդիմադիրների հաղորդումների` քաղաքի վրա սկսել են կրակ բացել լուսաբացից առաջ, ապա Դեյր-էզ-Զորի ծայրամասի վրա մի քանի կողմերից շարժվել են կառավարական զորքերի հետևակային զորամասեր:

Հաղորդվում է քաղաքի բնակիչների զանգվածային փախուստի մասին: Բացի այդ, ըստ չհաստատված տեղեկությունների, կառավարական ուժերի շարքերում նկատվում են դասալքության դեպքեր, քանի որ չեն  ցանկանում կրակ բացել հայրենակիցների վրա:

INTERFAX.RU

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply