Անկարան հեշտացրել է Մասիս սար բարձրանալու ընթացակարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2011 19:52

Արարատ լեռը բարձրանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկների համար թուրքական կառավարությունը սահմանել է նոր ընթացակարգ: Ըստ թուրքական «Zaman» օրաթերթի` այսուհետև նման դիմում-հայտերը պետք է ներկայացնել Թուրքիայի արտգործնախարարություն: Սահմանված կարգի համաձայն` ԱԳՆ-ն այդ դիմուները կներկայացնի Աղրըի և Իգդիրի նահանգապետարաններ, որտեղ էլ կկայացվի արգելման կամ թույլատրման վճիռը:

Նշենք, որ նախկինում Արարատ լեռ բարձրանալու համար զբոսաշրջիկները հարկադրված էին Մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջոցով դիմել Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական գերատեսչություններին և ազգային հետախուզությանը (MİT): Այժմ այդ ցանկից հանվել են Ներքին գործերի նախարարությունն ու « MİT »-ը: Այդպիսով, զբոսաշրջիկների համար նվազագույնի են հասցվել բյուրոկրատական մեխանիզմի երկարաձիգ թղթաբանությունները:

 

Դիտվել է 2419 անգամ:
Print Friendly

Leave a Reply