Ադրբեջանի հարկայինը ստուգումներ կիրականացնի թուրքական կապիտալով աշխատող ձեռնարկություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 19:12

harkayinԱդրբեջանի հարկային մարմիններն առաջիկայում թուրքական կապիտալով աշխատող տնտեսվարող սուբյեկտներում լայնամասշտաբ ստուգումներ կիրականացնեն:

Հարկային մարմիններին նման հանձնարարական է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` այսօր հրավիրված արտակարգ խորհրդակցության ընթացքում:

Ադրբեջանի հարկային մարմինների ուշադրության ներքո, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», 1-ին հերթին կլինեն Բաքվում և մարզերում գործող միջին և փոքր թուրքական դուստր ձեռնարկությունները, իսկ Երևանի և Անկարայի միջև երկխոսության խորացման դեպքում ստուգումներ կանցկացվեն խոշոր հոլդինգներում, այդ թվում` տրոնսպորտի և էներգետիկ ոլորտի ընկերություններում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահն արտգործնախարարին հանձնարարել է ակտիվացնել շփումները թուրք գործընկերների հետ, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներով ապահովել ադրբեջանական կողմի դիրքորոշման ավելի լայն ներկայացում:

Բացի այդ, ԱԱՆ-ին հանձնարարվել է անմիջական երկխոսություն հաստատել Թուրքիայում Ադրբեջանի շահերը ներկայացնող ազդեցիկ լոբբիստների հետ, ինչպես նաև ուսումնասիրել թուրքական նահանգներում էթնիկ ադրբեջանցիների ակտիվացման հնարավորությունները:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply