Օգոստոսի 6-ին` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մասնակցել է մի շարք երկաթուղայինների պարգեւատրման արարողությանը եւ անձամբ մեդալներ ու պատվոգրեր հանձնել երկաթուղու վաստակաշատ աշխատակիցներին

Օրվա լուր | | August 6, 2011 18:01

Նախարար Մ.Վարդանյանը իր ողջույնի խոսքում շնորհավորելով երկաթուղայիններին մասնագիտական տոնի կապակցությամբ նշել է, որ երկաթուղային տրանսպորտը իր ողջ գոյության ընթացում հանդիսացել է երկրի տնտեսության կայուն զարգացման և անվտանգության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը: Հայաստանի ՀանրապÕ! �տության համար երկաթուղին նույնպես ունի առանձնակի դեր և նշանակություն:
Ըստ Մ.Վարդանյանի, ավելի քան 3 տարի է, ինչ հայկական երկաթուղին հանձնվել է կոնցեսիոն կառավարման “Ռուսական երկաթուղիներ” բաց բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպությանը, եւ նշված ժամանակահատվածում  “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերության կողմից զգալի ներդրումներ են կատարվել` ուղղված Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմանը: Զգալիորեն ավելացել են փոխադրումների ծավալներն ու արագությունը, միջոցներ են ձեռնարկվել գնացքների երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ: ԸնկերությÕ! �ն ղեկավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում նաև երկաթուղային բնագավառի աշխատակիցների սոցիալական աջակցությանը, մասնավորապես 2011թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացվել են “Հարավկովկասյան երկաթուղիներ” ընկերության  հիմնական գործունեության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը:

 

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply