Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 6, 2011 17:57

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: Առաջնային գծում բացի “AK” տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև “Սև նետ” և “CBD” տիպի դիպուկահարային հրացաններ և “ПК” ու “ДШК”  տիպի գնդացիրներ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն:


ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply