Երկրագնդի վրա գրանցվել է վերջին 5 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2011 14:27

Վերջին  5 տարվա ամենահզոր փոթորիկն է գրանցվել այս գիշեր. այն սկսվել է օգոստոսի 5-ն, երեկոյան , մագնիսական  դաշտի տատանման ամպլիտուդը մեծացել է երեք անգամ: գիտնականների խոսքով, վերջին անգամ նման ուժգնության փոթորիկ է եղել  2006-ի դեկտեմբերի 15-ին: Տվյալների համաձայն, շաբաթ կեսօրին մագնիսական փոթորկի ուժգնությունը կսկսի պակասել: Փոթորիկը գրանցվել է բոլոր մագնիսական  կայաններում, սակայն քանի որ անսպասելի է եղել, ուստի չի կանխատեսվել ու համապատասխան նախազգուշացում էլ չի եղել: Ներկայումս արեգակնային ակտիվությունը թույլ է, ու այդ պատճառով էլ այս փոթորիկն այդ ֆոնին բացառիկ երևույթ է համարվում: Արեգակի լիցքավորված մասնիկները հասնելով Երկրին,  հանգեցրել են  նրան, որ հյուսիսափայլը ուրբաթ երեկոյան տեսանելի է եղել ոչ միայն Սկանդինավիայի հյուսիսում, որտեղ այն սովորական երևույթ է, այլև ավելի հարավ` Դանիայում, Գերմանիայում, Լատվիայում:

 

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply