Բախվել են «ՎԱԶ-2107»-ը եւ «Վոլցվագեն»-ը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 6, 2011 14:05
Օգոստոսի 5-ին ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոմայրուղու 66-րդ կմ-ում` Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի Հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Հրայր Ազատյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 22ՕՏ064 պետհամարանիշով և Աղվան Մոսոյանին պատկանող «Վոլցսվագեն» մակնիշի 74ՏԼ444 պետհամարանիշով ավտոմեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1993թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը տեղում զոհվել է, իսկ 1970թ. ծնված Հասմիկ Հեբոյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով, Հ.Ազատյանը և Հ.Հեբոյանը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Հ.Պետրոսյանի դին:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
