Փոքրիկ հնդիկը մատների քանակով աշխարհի ռեկորդակիր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2011 14:02

Հնդիկ տղան ռեկորդ է սահմանել մատների քանակով: Նա լույս աշխարհ է եկել պայմանական գենետիկ շեղմամբ` պոլիդակտիլիայով, որին բնորոշ է  վերևի ու ներքևի վերջույթների մատների հավելյալ քանակը: Տղայի յուրաքանչյուր ձեռքին 7 մատ է, իսկ ոտքերին` 10-ական: Ընդ որում, ոտքերին բացակայում են մեծ մատները: Բժիշկները ավելորդ մատները վիրահատական ճանապարհով հեռացրել են: Անդամահատված մատներից մտադիր են բութ մատներ ստեղծել, որոնք հետագայում կպատվաստվեն երեխային: Նախորդ նմանատիպ ռեկորդը պատկանում է Չինաստանի 6-ամյա տղային: Ընդհանուր առմամբ նա ուներ 31 մատ, որոնցից 15-ը  ձեռքերին, 16-ը` ոտքերին:

 

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply