Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 6, 2011 13:59
Օգոստոսի 5-ին ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի 16-րդ շենքի թիվ 11 բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Ա.Խաչատրյանին պատկանող բնակարանում 3 կգ գազի բալոնի բռնկումից այրվել է պատշգամբի կախովի առաստաղը` 7 քմ. մակերեսով: Հրդեհի հետևանքով թեթև այրվածքներ է ստացել տան բնակիչ 1969թ.ծնված Կարինե Խաչատրյանը:
***
Նույն օրը ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արալեզ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով, մարվել` ժամը 15.23-ին:
Ամբողջությամբ այրվել է թիվ 0275 էլեկտրական ենթակայանը և հարակից 40 քմ. խոտածածկ տարածք:
***
Նույն օրը ժամը 16.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դեբետավան գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել` 20.46-ին:
Այրվել են Գ.Վանյանին և Լ.Սուքիասյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կոնստրուկցիաները` 10 քմ. մակերեսով և տանիքում պահեստավորված անասնակեր` 380 հակ:
***
Օգոստոսի 6-ին ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցում` թիվ 62 երթուղային տաքսիների դիսպետչերական կետի հարակից շինանյութի պահեստում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Ժամը 03.12-ին հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ, որից հետո դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել` 04.46-ին:
Ամբողջությամբ այրվել է Արին-Բերդի փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի պահեստային տարածքը` շինարարական և տնտեսական ապրանքներով` 500 քմ. մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
