Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 6, 2011 13:52
Օգոստոսի 5-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել
հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Կոտայքի մարզի Վերին Պտղնիի ամառանոցների տարածքում այրվել է 3 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում` ծիրանանոցի տարածքում` 1000 քմ, Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 31 շենքի հարակից տարածքում` 1500 քմ, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի թիվ 1 դպրոցի հարակից տարածքում` 10000 քմ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում` 4000 քմ, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի հարակից տարածքում` 5000 քմ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 49 շենքի հարակից տարածքում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հարակից տարածքում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Փարփի գյուղում` անասնագոմերի հարակից տարածքում` 1000 քմ, Երևան քաղաքի Գոգոլի փողոցի թիվ 10 շենքի հարակից տարածքում` 2000 քմ, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 46 տան հարակից տարածքում` 1500 քմ, Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղի հարակից տարածքում` 35 հա խոտածածկ տարածք և 15 հա խաղողի այգի, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում` գազալցակայանի հարակից տարածքում` 1500 քմ, Երևան քաղաքի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքում` 1000 քմ, Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 67 տան հարակից տարածքում`8000 քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղում` եկեղեցու հարակից տարածքում`3,5 հա, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում` «Պլեյ Սիթի»-ի հարակից տարածքում` 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հարակից տարածքում` 3000 քմ: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:






Facebook
Tweet This
Email This Post
