Խղճով գողը թոշակառուին է վերադարձրել գողոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2011 13:37

Գողը, որ 61-ամյա թոշակառուի դրամապանակն էր թռցրել, վարադարձրել է գողոնը  օրինական տիրոջը: Անսովոր պատմությունը  Մասաչուսեթս նահանգի Փլեյսթոու քաղաքում է եղել, մեկ շաբաթ առաջ:  Ինչպես պատմել են քաղաքային ոստիկանությունում, հուլիսի կեսին չարամիտը խանութում առևտուր  անող  թոշակառուին թալանել է: Տղամարդը գողացել էր կնոջ պայուսակը, որի մեջ դրամապանակն էր ու   GPS-քարտը:  Շուտով պայուսակը գտան գողության վայրից ոչ հեռու, սակայն պարունակությունը, բնականաբար, չկար: Գողությունից 2 շաբաթ անց թոշակառուի  դուռը զանգեց անձամբ գողը. նա պայուսակի մեջ գտած թղթերից  էր իմացել  կնոջ հասցեն: Երբ կինը բացեց դուռը, հանցագործը ներողություն խնդրեց իր արաքի համար, հետո կնոջը վերադարձրեց 90 դոլարն ու GPS քարտը: Իրերի հետ նա նամակ էր կցել, որտեղ կրկին ներողություն էր խնդրում: Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդուն խիղճն է տանջել, քանի որ թերթում  կորածի կապակցությամբ հայտարարություն էր տպագրվել:  Այսպես, թե այնպես, տղամարդուն  մեղադրում են հակաօրինական արարքի, այն է` ուրիշի ունեցվածքի գրավման համար: Հանցագործը դեռևս  բռնված չէ:

 

 

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply