Թայվանում տուգանել են փախստական հարսնացուին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2011 13:04

Թայվանի դատարանը տեղի բնակչուհուն պարտավորեցրել է տուգանք վճարել` սեփական պսակադրությունից փախչելու, իր փեսացուի հետ ամուսնանալուց հրաժարվելու  համար: Կինը պարտավորվում է իր արարքի համար վճարել 250 հազար թայվանյան դոլար (մոտ 8,6 հազար ԱՄՆ դոլար): Հարսանեկան արարողությունը պետք է կատարվեր մի քանի ամիս առաջ. Այն ժամանակ կինը 5 ամսական հղի էր: Իսկ երբ եկավ հարսանիքի օրը, կինն ու նրա բարեկամները հրաժարվեցին ժամանել: Զայրացած փեսացուն, չկամենալով  կազմակերպված հանդիսությունը  տապալել, հարսնացուի ընկերուհուն խնդրեց հարսի դեր կատարել: Այդ արարքով վերջ չդրվեց այդ տհաճ միջադեպին: Շուտով, ձևական այս ամուսնությունից հետո  փեսացուն ու “դրածո” հարսնացուն իսկապես էլ սիրահարվեցին ու վերջերս էլ  ամուսնացան: Իսկ ինչ վերաբերում է իսկական հարսնացուին, ապա նա ծննդաբերեց ու մենակ էլ դաստիրակում է երեխային: Գործը մի քանի դատարանում լսվեց ու ի վերջո, չկայացած փեսացուի հայցը բավարարվեց: Սկզբում նա ակնկալում էր իր նախկին հարսնացուից մլն թայվանյան դոլար ստանալ. իր հաշվարկներով, այդքանի բարոյական վնաս էր հասցվել իրեն ու բացի այդ  կկարողանար  այն չարաբաստիկ օրվա` մասնավորապես լիմուզինի ու տորթի ծախսերը փակել:

 

 

 

 

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply