“Միստր Բինը” հոսպիտալացվել է ավտովթարից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2011 10:46

Բրիտանացի կինոդերասան Ռոուեն Աթկինսոնը կատաղի արագությամբ ընթանալով ջարդուխուրդ է արել մլն դոլար արժողությամբ ավտոմեքենան: Տհաճ դեպքը պատահել է օգոստոսի 4-ին Հեդոն փոքրիկ քաղաքում: Հայտնի է, որ 56-ամյա  դերասանն իր`McLaren F1 մեքենան  վարել հսկայական արագությամբ, որը կարող է ժամում 230 մղոն (370 կմ/ժամ) արագություն բացել, ապա կառավարումն է կորցրել, 3 անգամ օդում շրջվել ու բախվել ծառին: Վթարից հետո նա ինքնուրույն դուրս է եկել  մեքենայից: Բժիշկներն ասում են, որ նա “ թեթև վնասել է ուսը”: Այնուամենայնիվ նրան տեղափոխել են հիվանդանոց: McLaren F1 –ն աշխարհի ամենաարագ մեքենաներից է համարվում, համենայն դեպս, 1993-2005թթ ժամանակահատվածում այն ամենաարագ սերիական ավտոմեքենան էր, որի օգտագործումը ընդհանուր օգտագործման ճանապարհներին թույլատրված էր: Հայտնի է, որ այս վթարը դերասանի կյանքում միակը չէ: 2001-ին շտապելով Յորքշիր, ավտոմոբիլիստների հետ հանդիպմանը, դերասանն իր Aston Martin V8 Zagato ավտոմեքենայով բախվել էր արգելապատնեշին: 2009-ին, ռոմանտիկ հանդիպման ժամանակ այրվեց դերասանի կոլեկցիոն Jaguar-ը (1952 թվի արտադրանք): Նույն տարում սեփական տան բակից դուրս գալով բախվել էր աղբատարին: “Միստր Բինը” հայտնի է թանկարժեք  ավտոմեքենաների նկատմամբ  թուլությամբ. Նա նույնիսկ թեմատիկ սյունակ է վարում ավտոմոբիլիստների  ամսագրում: Հայտնի է նաև  որպես թանկարժեք մեքենաների հավաքորդ.նրա հավաքածուում ընդգրկված են Aston Martin DB7 Vantage, Aston Martin V8 Zagato, Renault 5 Turbo, McLaren F1, Audi A8 и Bugatti:

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply