Թուրքիայում մարդկային օրգանների առեւտրով զբաղվող ցանց է բացահայտվել. կալանավորվել է 20 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2011 9:50

Ստամբուլի ոստիկանությունը ոչնչացրել է մարդկային օրգանների առեւտրով զբաղվող ցանցը եւ կալանավորել 20 մարդու: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ն` վկայակոչելով Անատոլիական գործակալությունը:

Կասկածյալներին հարցաքննում են ոստիկանությունում, կան նաեւ այլ մարդիկ, որոնք եւս կկալանավորվեն:

Թուրքիան խստացրել է մարդկային օրգանների վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ իր օրենսդրությունը եւ նման գործունեություն ծավալողները բռնվելու դեպքում կազատազրկվեն մինչեւ 15 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ մեծ տուգանքներ կվճարեն:

Թուրք վիրաբույժ Յուսուֆ Էրչին Սյոնմեզը մի քանի անգամ կալանավորվել է եւ երկու ամիս անցկացրել բանտում: նա առնչություններ է ունեցել Կոսովոյում մարդկային օրգանների առեւտրով զբաղվողների հետ:

Սյոնմեզը մեղադրվում է անօրինական առեւտրի, կազմակերպված հանցագործության եւ որպես բժիշկ իր գործառույթներն անօրիականորեն կատարելու մեջ:

Յուսուֆը կալանավորվել է, սակայն մի քանի ամիս անց ազատ է արձակվել:

 

NEWS.am

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply