Յուլյա Տիմոշենկոն կալանավորվեց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 5, 2011 19:10
Կիևի Պեչորսկի շրջանային դատարանի դատավոր Ռոդիոն Կիրեևը, որը նախագահում է «գազային գործը», բավարարել է մեղադրող կողմի՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշնեկոյին կալանավորելու միջնորդությունը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Բատկիվշինա» կուսակցության նախագահ Տիմոշենկոյի՝ երկրից չբացակայելու ստորագրության խափանման միջոցը նրան կալանավորելու որոշմամբ փոխարինելու համար հիմք են հանդիսացել «մեղադրյալի կողմից տեղ գտած խախտումները, մասնավորապես այն, որ Տիմոշենկոն պարբերաբար խոչընդոտել է վկաների հարցաքննությանը»։
Կալանավորման մասին որոշման հրապարակման պահին դատարանի դահլիճ են մտել տասնյակ հատուկ ջոկատայիններ. նրանց ետևում կանգնած Տիմոշենկոն ձեռքը թափահարել է՝ ողջունելով դահլիճում նստած պատգամավորներին և լրագրողներին։ Դահլիճ են մտել նաև իրավապահներ, որոնք շրջապատել են Տիմոշենկոյի սեղանը։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
