Երկկողմ համագործակցություն՝ նաև Պորտուգալիայի ՏՍԽ-ի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 5, 2011 18:30

Օգոստոսի 4-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ստորագրել է Պորտուգալիայի տնտեսական և սոցիալական խորհրդի հետ երկկողմ համագործակցության շուրջ պայմանագիրը:

 

Ավելի վաղ պայմանագիրն ստորագրել և էլեկտրոնային փոստով ՀՀ Հանրային խորհրդին էր ուղարկել Պորտուգալիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Խոսե դա Սիլվա Պենեդան:

 

Պայմանագրի ստորագրումը հուլիսին Հռոմում կայացած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի ( ՏԵՍԽԻՄ- AICESIS) գլխավոր համաժողովին տեղի չէր ունեցել, քանի որ Խոսե դա Սիլվա Պենեդան համաժողովին ներկա չէր:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply