ՀԽ նախագահն ընդունեց ՉԺՀ դեսպանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 5, 2011 18:26

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրային խորհրդում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն. Գ. Թիան Չանգչունին:

Դեսպանի ցանկությամբ կայացած հանդիպմանը Վազգեն Մանուկյանն ու Թիան Չանգչունը քննարկեցին Չինաստանի սոցիալտնտեսական խորհրդի պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցելության մանրամասները:

Չինաստանի սոցիալտնտեսական խորհրդի պատվիրակության այցելությունը Հայաստան նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հռոմում հուլիսի վերջին կայացած՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի

( ՏԵՍԽԻՄ– AICESIS) գլխավոր համաժողովի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպման ժամանակ:

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply