Օլիմպիական չեմպիոնուհուն դատում են ամուսնուն ծեծելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2011 17:46

Օլիմպիադայի հաղթող Լիզ ՄաքԿոլգանի նկատմամբ մեղադրանք են առաջ քաշել. նա պարբերաբար ծեծել է ամուսնուն: 1988-ի Օլիմպիադայի  մրցանակակրին  կանչել են դատարան: Նա կասկածվում է ամուսնուն սպառնալու ու մշտական վախի մեջ պահելու մեջ: Այդուհանդերձ, 5 երեխաների մայրը  հերքում է մեղադրանքը ու հուսով է, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա երեխաների վրա: ”Մենք 5 երեխա ունենք ու շարունակում ենք նրանց ծնողները լինել: Նրանք մեզ համար առաջին տեղում են ու հույս ունենք, որ մեր խնդիրները նրանց  վրա չեն անդրադառնա: Մենք աշխատում ենք պաշտպանել նրանց”- ասել է մեղադրյալը: Գործի լսումը տեղի կունենա նոյեմբերին: Լիզը 1991-ին 10 հազար մ վազքում դարձել է աշխարհի չեմպիոն:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply