ԱՍԱԼԱ–ն լացեցրեց Թուրքիայի խորհրդարանի նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2011 16:48

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Թուրքիայի պատերազմի հաշմանդամների, նահատակների այրիների և որբերի միության անդամների հետ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպման ընթացքում Ջեմիլ Չիչեքը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում հիշել է նաև իր զոհված մերձավորներին և լաց եղել։

«Իմ ընտանիքը նույնպես երկու զոհ է տվել։ Նրանցից մեկը զոհ է գնացել ԱՍԱԼԱ–ի, իսկ մյուսը՝ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ահաբեկությանը»,– ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Tert.am

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply