Դեռահասն ինքն իրեն թաղել է ավազի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2011 15:38

Կալիֆոռնիայում ամերիկացին  ուղիղ 30 րոպե գտնվել է գետնի տակ: Փրկարարներին հաջողվել է  մի կերպ հանել խեղճին ու օգնություն ցուցաբերել: Նյուպորտի լողափում 17-ամյա Մեթ Մայնը մի քանի ժամ ավազե թունել է սարքել: Նա չի նկատել , թե ի նչպես է իր իսկ “կառույցի” մեջ բանտարկվել:  Երիտասարդը ստիպված իր թունելի մեջ, 2 մ խորության վրա 30 րոպե  անցկացրել, մինչ նրան,  “բարեբախտաբար”, նկատել են ոչ թե փրկարարները, այլ զբոսաշրջիկները: Նրանք փորձել են խողճին փլուզված”շինությունից” հանել ձեռքի տակ պատահած իրերով:  Երբ Մեթին գտան (նա անգիտակից վիճակում էր), իսկույն տեղափոխեցին հիվանդանոց: Հիմա նրան ոչինչ չի սպառնում:

 

 

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply