Սեւանում փրկել են ջրահեղձ լինելուց Իրանի քաղաքացուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 5, 2011 13:20

Օգոստոսի 4-ին ժամը 16.15-ի սահմաններում Սևանա լճի «Լուսաբաց» լողափից մոտ 3մ հեռավորության վրա ջրային փրկարարները նկատել են, որ քաղաքացի է ջրահեղձ լինում: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1987թ. ծնված Ռամին Ուրուման Ռահիմին, որին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Սևան քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳՆ-ն:

 

 

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply