Հայտնի դարձավ ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2009 19:10

judoՈրոշվել են Հայաստանի այն մարզիկների անունները, ովքեր պետք է մասնակցեն սեպտեմբերի 11-13-ին Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ այդ ստուգատեսում մեր երկրի պատիվը կպաշտպանեն ձյուդոյիստներ Դավիթ Մկրտչյանը (55 կգ), Տիգրան Վարոսյանը (60 կգ), Արթուր Երանոսյանը (66 կգ), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ), Հայկ Համբարձումյանը (81 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Գոռ Խորոդյանը (100 կգ), Արտուշ Մկրտչյանը (+100 կգ), ձյուդոյիստուհիներ  Երջանիկ Կարապետյանը (44 կգ), Սոսե Բալասանյանը (48 կգ), Ասյա Լալազարյանը (52 կգ), Արփի Հակոբյանը (57 կգ), Անի Ավագյանը (63 կգ), Անի Իլյիչյանը (70 կգ): Այսպիսով, Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ և 6 մարզուհի:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply