Դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 5, 2011 13:18

Օգոստոսի 4-ին ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Իջևան քաղաքի Հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Տավուշի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 60 ՍՕ 178 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Ավտոպատահարի հետևանքով Դիլիջան քաղաքի բնակիչներ 1966թ. ծնված Գրիշա Խաչատրյանը և 1980թ. ծնված Արարատ Մելքոնյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:

 

 

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply