Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օրվա լուր | | August 5, 2011 13:15

Օգոստոսի 4-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել

հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զորամասի տարածքում  այրվել է 1000քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 2 հա եւ 20 ծառ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի փողոցի վերջնամասում` 2000քմ, Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցի թիվ 7/15 շենքի մոտակայքում` 8000 ք.մ խոտածածկ տարածք և մոտ 120 փայտակոճ, Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 14ա շենքի մոտակայքում (երկաթգծի տարածքում)` 1000 քմ, Վայոց ձորի մարզի Վայք-Արին ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 8 հա խոտածածկ տարածք և Հ.Մաթևոսյանին պատկանող 80 պտղատու ծառ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցի փողոցի թիվ 82 տան մոտակայքում`  1500քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 2000քմ, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` Մանկական երկաթուղու հատվածում` 6000 քմ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մերձակայքում` մոտ 6 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում`1000 քմ, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մերձակայքում` մոտ 4 հա,  Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում` 4,5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 1000 քմ, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում, «Հրազդան» մարզադաշտի հատվածում`  5 հա: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

 

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply