ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը օգոստոսի 4-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության Վերգետնյա տրանսպորտի գործակալության տնօրեն Միխեիլի Խմալաձեի գլխավորած պատվիրակությանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 5, 2011 13:01
Աշխատանքային այցի շրջանակներում կողմերը քննարկել են միջազգային ավտոմոբիլային ուղեւորատար եւ բեռնատար փոխադրումների հեշտացման հետ կապված հարցերը: Մասնավորապես անդրադարձ է եղել Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումներ կատարող հայկական փոխադրողներից գանձվող տուրքերի վերացման հարցին, ինչպես նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող անձնաց նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:
Կողմերը փոխադարձ համաձայնության են եկել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կիրառել սեզոնային երթուղիների քանակների ավելացման եւ նվազեցման սկզբունքը:






Facebook
Tweet This
Email This Post
