Բենթլին հատուկ պատվերով 3 վարդագույն ավտոմեքենա կթողարկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2011 12:49

“Բենթլի” ընկերությունը պլանավորում է սահմանափակ քանակով արտադրատեսակ թողարկել, որի արժեքը 380 հազար դոլար կլինի: Ճչան է ոչ միայն ավտոմեքենայի  գինը, այլև`գույնը (վառ վարդագույն): Միջազգային ընկերությունը հայտարարել է հատուկ պատվերով   գերազանց որակի 3 շքեղ վարդագույն ավտոմեքենա արտադրելու մասին:  Նման բարբի-մեքենա ունի Պերիս Հիլթոնը: Շվայտ աստղն այն ձեռք է բերել 2008-ին` 200 հազար դոլարով: Երկու տարի անց ընկերությունը հեղեղվեց բնօրինակի դիզայնը կրկնելու խնդրանքներով: Ընդ որում, դրանց շուկայական գինը 2 անգամ  ավելի կլինի, քան Պերիսինը: Պերիսի մեքենան  նախշազարդված է, իսկ “Բենթլի”  խորհրդանիշի ներսում էլ դրվագված են ՊՀ անվանատառերը: Սակայն, ներկայումս աստղային  շիկահերը միակը չի լինի, որ վարդագույն սպորտային ավտոմեքենա ունի, շատ շուտով ևս 3 վարդագույն “Բենթլի” կզարդարի աշխարհի (քանի որ դրանց տերերի անունները խիստ գաղտնի են պահվում) փողոցները:

 

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply