Ցուկերբերգի քույրը Facebook-ի մրցակից է ստեղծելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2011 11:36

Ռենդի Ցուկերբերգը որոշել է մրցակցել իր միլիարդատեր եղբոր հետ` սոցիալական նոր ցանց թողարկելով:  Facebook սոցցանցը ստեղծողի քույրը, որ  երկար ժամանակ  եղբոր ընկերությունում զբաղեցրել է  մարքեթինգի գծով տնօրենի պաշտոնը, հայտարարել է, որ հեռանում է : Մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ քույրը, որն այդ ընկերությունում աշխատել է 6 տարի, մտադիր է ստեղծել նոր սոցցանց, որը կմրցակցի եղբոր երախայրիքի հետ: “Ես տարիներ, սիրտ ու հոգի եմ դրել  Facebook-ի զարգացման ու ծաղկման համար: Մենք հսկայական հաջողությունների ենք հասել սոցիալական հաղորդակցությունների աշխարհում, սակայն, դեռևս անելու շատ բան կա այս ոլորտում: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ես հեռանամ  Facebook-ից”,- հայտարարել է Ռենդին հեռանալուց առաջ: Կորպորացիայի ղեկավարությունը հաստատել է այդ լուրը, ասելով.”Հաստատում ենք, որ նա հեռանում է  Facebook-ից: Մենք շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նա արել է ընկերության համար”: Այդուհանդերձ, եղբայրը` Մարկն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել քրոջ քայլը: Ինչ ձևաչափով է նոր սոցցանցը լինելու, չեն հայտնում, սակայն  Ռենդին արդեն  որոշել է` այն կկոչվի RtoZ ու կթողարկվի մոտ ժամանակներում:

 

 

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply