Ֆրանսիայի դատարանը գործ է հարուցել ԱՄՀ-ի նոր ղեկավա Քրիստին Լագարդի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2011 10:52

Ֆրանսիայի հանրապետական դատարանը որոշում է ընդունել  ԱՄՀ-ի ղեկավար նկատմամաբ պաշտոնական հետաքննություն սկսելու վերաբերյալ. Լագարդին մեղադրում են  պաշտոնական իրավասությունները չարաշահելու մեջ: Մեղադրողը կասկածում  է Էկոնոմիկայի նախկին նախարարին ֆրանսիացի գործարար Բերնար Թափի կողմից 1993թ  Adidas  ընկերության վաճառքի շուրջ դատական վարույթում  իր իրավասությունները չարաշահելու համար: Դատարանն առաջ է քաշել մի ենթադրություն, որի համաձայն ԱՄՀ-ի ներկայիս ղեկավարը ազդել է գործարար Թափիին  դրամական  խոշոր փոխհատուցում (400 մլն դոլար) վճարելու որոշման վրա: Գործն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել: Ինքը`  Լագարդը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները, իսկ ԱՄՀ-ի անդամ-երկրները Լագարդի հանդեպ իրենց վստահությունն են հայտնում: ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում Լագարդն այս տարվա հուլիս ամսից է` անմիջապես Սթրոս-Կանի ձերբակալությունից հետո: Վերջինս մեղադրվում է Նյու-Յորքի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու փորձի համար:

 

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply