Մահացել է «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի դերասան Վաղոն

Օրվա լուր | | September 1, 2009 18:41

Հայկ ՄիքայելյանԱյսօր առավոտյան մահացել է «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի  դերասան Վաղոն` Հայկ Միքայելյանը: Մահվան պատճառը լյարդի հիվանդությունն  է:
Հոգեհանգիստը տեղի է ունենալու Հայկի հորական տանը` Չարբախում:
Հայկ Միքայելյանը կամ ինչպես ֆիլմում` Վաղոն, ծնվել է 1969թ Երևանում, ամուսնացած է, ունի երկու երեխա: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և երկար տարիներ աշխատել հայտնի փոսի թատրոնում:

Նա սերիալում  հանդես էր գալիս հանցագործի դերում, և, ինչպես հեռուստադիտողներն էին ասում, այնքան լավ էր խաղում, որ հավատում էին նրա կերպարի իսկությանը:

Դիտվել է 3405 անգամ:
Print Friendly

Leave a Reply