ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի վրա ջուր են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | August 5, 2011 7:11

Հինգշաբթի, օգոստոսի 4 –ին ՆԱՍԱ-ի աշխատակիցները հայտարարել են, որ տարվա տաք եղանակին Մարսի մակերեսին կարող են հոսել աղի ջրի  առվակներ: Գիտնականները արբանյակից ստացած լուսանկարներով ներկայացնում են,որ  կարելի է տեսնել հարավային  կիսագնդի միջին լայնության սարերի ստորոտում մուգ գծեր,որոնք մեծանում են  գարնանն ու ամռանը ,իսկ ձմռանը `անհետանում :

 

ՆԱՍԱ ծրագրի ղեկավարը, Արիզոնա նահանգի համալսարանից Ալֆրեդ Մայուենը  նշում է ,որ”այժմ  մասնագետները ենթադրում են ,որ այդ գծերը աղի ջրի հոսքեր են”:

“Այդ մուգ գծերը նման չեն մարսյան սարերի ստորոտին գտնվող ուրիշ  առարկաների,- պատմում է ծրագրի առաջատար գիտնական,ՆԱՍԱ-ի հրթիռային և ռեակտիվ շարժիչների նախագծման լաբորատորիայից  Ռիչարդ Ցուրեկը :- Երկարատև ուսումնասիրությունները թույլ են տալիս  պնդել,որ տվյալ հոսանքները բարձունքից երկարատև հեռավորությունից իջնում են ամռանը”.

Ենթադրյալ առուները `կես մետրից մինչև հինգ մետր հասնում են մի քանի հարյուր մետր  երկարության: Գիտնականների ստացած լուսանկարների համաձայն տարվա տաք եղանակին  այդ գծերը փոխում են իրենց գույնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

“Համոզված ասել այդ գծերի վերաբերյալ որևէ բան առայժմ վաղ է, – գտնում է  Ալֆրեդ Մայուենը: – Առայժմ նրանց ծագումը և ֆիզիկական հատկությունները մեզ համար հանելուկ են : Բայց  մենք հույս ունենք լուծել այն լաբորատոր փորձերի և հետագա ուսումնասիրությունների շնորհիվ: ”

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել էր,որ ՆԱՍԱ-ի գլխավոր նպատակը Մարս թռչելն է : Նկատենք,որ դրանից հետո ամերիկյան գիտնականների հետաքրքրությունը կարմիր մոլորակի նկատմամբ բավականին ավելացել է:

 

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply