Կինը հացի մեջ կենդանի մուկ է հայտնաբերել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 5, 2011 0:35

Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքի բնակչուհին սուպերմարկետից գնած հացի մեջ հայտնաբերել է կենդանի մուկ, հաղորդում է NEWSru.com-ը:

Կենդանին կրծել է փաթեթը, կերել է հացի մի մասը և հավանաբար որոշել է բնակվել այնտեղ:

Հացը գնելիս, կինը չի նկատել կենդանուն, քանի որ այն գտնվել է հացի մեջ: Տուն գալուն պես, սակայն, մուկը լքել է իր «կացարանն» ու դուրս եկել փաթեթից:

Կինը մկանը չի սատկացրել, այլ փաթեթով հացի հետ տարել է սուպերմարկետ, որի աշխատակիցները, սակայն, հրաժարվել են ընդունել իրենց մեղավորությունը: Խանութի ներկայացուցիչները հայտնել են, որ հացը սուպերմարկետին պատկանող ընկերությունում չի թխվել, ուստի «մկան առկայության համար նրանք պատասխանատու չեն»:

Սակայն ընկերությունում, որտեղ պատրաստվել է հացը, ևս հրաժարվել են «ճանաչել» մկանը: Ընկերության ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ մուկը հացի մեջ է հայտնվել արտադրանքը դեպի սուպերմարկետ տեղափոխելու ճանապարհին:

 

Tert.am

 

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply