Եգիպտացիները պահանջում են Մուբարաքին կախել առանց հետաքննության և դատի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 21:06
Եգիպտոսում շարունակվում է դատը Հոսնի Մուբարաքի իշխանության օրոք կարևոր անձերի նկատմամբ, որոնք կորցրել են իշխանությունը գարնանային ռազմական հեղափոխության ժամանակ:
Մուբարաքի նկատմամբ դատը կամ ֆարս է, ձեռ առնոց, հաշիվների մաքրում կամ էլ արդարադատություն: Եգիպտոսում և արաբական մնացած աշխարհում խոսակցությունները միայն այդ մասին են: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Նրանք, ովքեր ձմռանը պահանջում էին Մուբարաքի հրաժարականը` այժմ մահապատիժ են պահանջում: Իսկ նրանք ,ովքեր չեն պահանջել հրաժարականը `հիմա ասում են ,որ եթե Մուբարաքը չլիներ Եգիպտոսի վիճակը սարսափելի կլիներ:
“Դատը սկսվեց այն ժամանակ ,երբ Մուբարաքի առողջությունը թույլ չի տալիս նրան մասնակցել դատավարությանը: Նա 80 տարեկանից ավելի է : Նա ամբողջ կյանքը ծառայել է Եգիպտոսին , կռվել է Իսրայելի դեմ,ղեկավարել է երկիրը:”
“Նրանք ,ովքեր փորձում են խղճալ Մուբարաքին և ասում են,որ նա ահավոր տեսք ունի ,թող նայեն տեսաձայնագրություններ, թե ինչպես նրա ոստիկանները ծեծել և տանջել են մարդկանց: Ահա թե ում պետք է խղճալ”:
Շատերը պահանջում են առանց դատի , հենց Տահրիր հրապարակում նրան մահապատժի ենթարկել:
Կողմնակիցները կարծում են, որ այդ ամենը ֆարս է, որ Մուբարաքին չեն նստեցնի և դա զինվորակաների փորձն է հասարակությանը հանգստացնելու:
Դատավարությունը կվերսկսվի մեկուկես շաբաթից,այդ ամբողջ ժամանակ 83-ամյա Հոսնի Մուբարաքը կանցկացնի Կահիրեին մոտ գտնվող հոսպիտալում: Ինչքան կտևի դատը ոչ ոք չի կարող ասել:
Մուբարաքի փաստաբանը կարծում է ,որ դատը օբյեկտիվ կլինի: Մուբարաքի կարծիքը ոչ ոք չի հարցրել,մամուլին նրան մոտիկ չեն թողնում: Դատի ժամանակ նա միայն ասել է .”Ես լիովին ժխտում եմ մեղադրանքները:”
Մուբարաքը իշխել է մոտ 30 տարի, նա զարգացրել է տնտեսությունը `հիմնականում տուրիզմի շնորհիվ, լավացրել է հարաբերությունները հարևանների հետ, նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի, պայքարել է իսլամիստների դեմ: Այսպիսի վերջաբան Մուբարաքը չէր սպասում:






Facebook
Tweet This
Email This Post
