2020 թվականին հայ տղամարդանց համար դժվար կլինի կին գտնել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 4, 2011 16:27

2020 թվականին ասիացի տղամարդկանցից շատ եժամանակ կպահանջվի կին գտնելու համար, եթե հասարակության մեջ պահպանվի մտայնությունը, թե որդի ունենալը նախընտրելի է աղջիկ ունենալուց: Այս մասին գրում է հնդկական Newstrack India պորտալը:

China Press-ի հաղորդմամբ, իգական սեռի 160 մլն էմբրիոն աբորտի են ենթարկվել, որի պատճառը հասարակակն հիտակցության մեջ նստած մոտեցումն է, թե տղաները նախընտրելի են աղջիկներից: Այդ միտումը հատկապես ուժեղ է արտահայտված Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ տղամարդկանց եւ կանանց հարաբերակցության բալանսը լրջորեն խախտված է:

Մասնագետների գնահատմամբ, 2020 թվականին 100 հազարավոր ասիացի տղամարդկանց համար շատ դժվար կլինի կին գտնել:

Ամերիկացի հեղինակ Մառա Քվիստենդալը իր նոր «Անբնական ընտրություն» գրքում գրել է, որ շատ ասիացի ծնողներ միայն տղա նորածին են ուզում, հատկապես, որ մասնավորապես, Չինաստանում վարվում է «մեկ երեխայի» քաղաքականություն:

Եթե մարդիկ չխառնվել բնության գործերին, ապա կանանց ու տղամարդկանց հարաբերակցությունը կկազմի 105 տղամարդ` 100 կնոջը:

Սակայն, մարդկային գործոնի «շնորհիվ», Չինաստանում այդ հարաբերակցությունը կազմում է 120 տղամարդ` 100 կնոջը, Հնդկաստանում` 108 տղամարդ` 100 կնոջը եւ Հայաստանում` 120 տղամարդ` 100 կնոջը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply