Հիտլերը պատերազմի ժամանակ սիրային պատկերներ էր նկարում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 15:31
Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ պահին Ադոլֆ Հիտլերը տարվել էր նկարչությամբ: Նրա սիրելի կերպարներից էին սիրո հրեշտակներն ու կարմիր վարդերը: Անհավանական է, սակայն փաստ, որ այս նկարը, որտեղ պատկերված է սրտիկներով պատված բարձին նստած քերովբե, Հիտլերը նկարել է երկրորդ աշխարհամարտը սկսելու տարում: Մասնագետները կարծում են, որ այս ստեղծագործությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա մերձավորներից մեկի` քաղաքական դաշնակից Գերման Էսսեռի կնոջն ուղղված բացիկ: Այն հոբելյարին է ուղարկվել 1939-ին: Հայտնի է , որ ապագա դիկտատորը գեղանկարով տարվել է պատանության տարիներից, ընդ որում, նա գերադասում էր բնանկարներն ու ճարտարապետությունը: Այդ յուրօրինակ նկարն աճուրդի է հանվել ոմն հավաքորդի կողմից, որն ակնկալում է Հիտլերի այս ստեղծագործության դիմաց ստանալ 10 հազար դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
