Հրաժարական է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Գենադի Մելիքյանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 4, 2011 15:32

Հրաժարական է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ, բանկային վերահսկողության հարցերը համակարգող Գենադի Մելիքյանը:

Մելիքյանի հնարավոր հրաժարականի մասին սկսեցին խոսել, երբ ստիպված էին հընթացս փրկել Մոսկվայի Բանկը, որի բանետոմսերի 46,48 տոկոսը գնեց VTB-ն, ապա պարզվեց, որ գումարների մեծ մասը վճարվել է ընկերություններին, որոնք կապված են բանկի նախկին ղեկավար Անդրեյ Բորոդինի հետ: Եւ դա Կենտրոնական բանկի միակ թերացումը չի եղել:

Շատ բանկիրներ, սակայն, ափսոսում են Մելիքյանի հրաժարականի համար: «Նա ռուսական բանկային հատվածի ամենապարկեշտ եւ ազնիվ մարդկանցից մեկն է»,- ասել է է «Սբերբանկի» կառավարման նախագահ Բելլա Զլատկիսը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply