Բժիշկները տղամարդու օրգանիզմում կանացի օրգաններ են գտել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 15:16
Հնդիկ վիրաբույժները ցնցված էին. ճողվածքի վիրահատության ժամանակ 2 երեխաների հոր օրգանիզմում հայտնաբերել են արգանդ ու ձվարաններ: Որովայնի շրջանում սուր ցավ զգալով` Չինդվարա մարզի բնակիչ Ռայլոն դիմել է տեղի հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են աճուկային ճողվածք ու վիրահատություն նշանակել: Միայն վիրահատության սկզբում նրանք հասկացան, որ գործ ունեն ոչ սովորական ճողվածքի հետ. պարզվեց, որ 35-ամյա տղամարդու որովայնում առկա է կանացի վերարտադրողական օրգանների ողջ հավաքածուն` ձվարաններ, արգանդավզիկ ու փողեր: «Հիվանդը մեզ մոտ է եկել ճողվածքով, սակայն մենք հեռացրել ենք նրա արգանդը»,-ասել են վիրաբույժները: Ինքը` Ռայլոն, պակաս ցնցված չէ: Գյուղական ֆերմերը ապրել է 35 տարի` նույնիսկ չկասկածելով իր հավելյալ օրգանների առկայության մասին: Բժիշկները հուսադրում են, ասելով, որ նա «ֆանտաստիկ տեմպերով» է կազդուրվում:






Facebook
Tweet This
Email This Post
