Մահացել է «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմում Հայթաուերի դերակատարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2011 14:52

Բուբա Սմիթը, որը խաղում էր Մոզես Հայթաուերի դերը «Ոստիկանական ակադեմիայում», Լոս Անջելեսի իր տանը հայտնաբերվել է մեռած:

Նա 66 տըարեկան էր, մահվան  պատճառը դեռևս պարզված չէ: Չարլզ Ահարոն Սմիթը (իսկական անունն է) ծնվել է Տեխասում, 1954-ի փետրվարի 28-ին: Նրա հայրը դպրոցում ամերիկյան ֆուտբոլի մարզիչ էր, այդ պատճառով էլ Բուբան փոքրուց զբաղվել է այդ սպորտաձևով: 1967-ին  երիտասարդը, որի հասակը 2 մ էր ու քաշն էլ 100 կգ-ից ավելի, ընդգրկվեց Ֆուտբոլի ազգային լիգայում: Տարբեր ժամանակաշրջաններում նա խաղացել է «Բալթիմոր Կոլզ»–ի, «Օքլանդ Ռեյդերսի» և«Հյուսթն Օյլերս»-ի  թիմերում: 1975-ին Սմիթը ծնկի լուրջ վնասվածքի պատճառով հեռացավ սպորտից ու զբաղվեց դերասանական գործունեությամբ: Նա սկսեց սերիալներում ոչ մեծ դերով հանդես գալ, այդ թվում և  «Չարլիի հրեշտակները» ֆիլմում: Նրա ամենահայտնի դերը Մոզես Հայթաուերն է` «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմում:

 

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply