Դեմի Մուրը դարձել է Ann Taylor բրենդի դեմքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2011 14:19

Դեմի Մուրը դարձել է ամերիկյան  Ann Taylor բրենդի նոր դեմքը: 48-ամյա Դեմին նկարահանվել է Ann Taylor-ի նոր հավաքածուի գովազդում: Նկարահանումը կատարվել է Նյու Յորքի  ռոքֆելերյան կենտրոնի շենքերից մեկի տանիքում:Գովազդային պաստառները կհայտնվեն  նորաձևության ամսագրերի սեպտեմբերյան համարներում:

Քրիստին Բոշամպը` Ann Taylor-ի բրենդ-տնօրենը հայտնել է, որ Դեմին իսկական «դերային մոդել է», քանի որ կարողանում է հաջողությամբ համատեղել կարիերան ու անձնական կյանքը, ինչպես նաև զբաղեցնել հասարակական ակտիվ դիրք:

Իր հերթին Դեմին հայտարարել է, որ իրեն հաճելի է գովազդում նկարահանվելը, որը իր մեջ մարմնավորում է կանացի գոծնական ոճը:

Մինչ այդ Ann Taylor-ը համագործակցում էր Քեմերուն Դիասի, Միլա Յովովիչի, Հոլլի Բերիի և Ջեսիկա Ալբայի հետ:

 

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply