Հուլիսին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 1100 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 4, 2011 15:03

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հուլիսի 1-ից 31-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1100 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 850 անգամ:

Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` ԴՇԿ/ԿՊՎՏ- 468 անգամ, ՍՎԴ- 371 անգամ, «ՈւՏՅՈՍ»- 110 անգամ, Սև նետ-199 անգամ:

ՊՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:

 

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply