Պարզվել են Տուլայում կատարված զանգվածային սպանության դրդապատճառները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 14:03
Հետաքննությունը համարում է, որ Տուլայում Շկարուպների ընտանիքի սպանության դրդապատճառը շահն է եղել: Ենթադրվում է, որ Մարիա Շկարուպի 19-ամյա ծանոթը սպանել է Մարիային, նրա մորն ու երեխաներին` թալանի նպատակով: Զոհվածների տնից հանցագործությունից հետո անհետացել են մեծ քանակով թանկարժեք իրեր: Երիտասարդն արդեն խոստովանել է իր մեղքը:
Արդեն պարզվել է, որ Մարիան ծանոթացել է երիտասարդի հետ 3 տարի առաջ: Երիտասարդը, որ այն ժամանակ ընդամենը 16 տարեկան էր, նորոգում էր համակարգիչներ ու այլ հանձնարարություններ կատարում: Իսկ որոշ տվյալների համաձայն էլ կինն ու երիտասարդը սիրային հարաբերություններ ունեին: Մինչ այդ հայտարարվել էր, որ սպանությանը մասնակցել է նաև մեկ այլ երիտասարդ, ենթադրաբար, տղայի եղբայրը: Շկարուպների ընտանիքը Տուլա էր տեղափոխվել Եկատերինբուրգից 5 տարի առաջ: Այն ժամանակ Մարիան ամուսնացած էր Իվան Շկարուպի հետ ու նրանք մեկ որդի ունեին: Տուլայում զույգը ևս 2 երեխա ունեցավ: 2008-ին ամուսինները բաժանվեցին: Իվանը հեռացավ տնից, իսկ երեխաները մնացին մոր հետ: Շուտով աղջկա մոտ տեղափոխվեց մայրը: Ընտանիքը դարձավ խիստ հավատացյալ: 2011-ի հուլիսի 25-ին Մարիան աշխատանքի չներկայացավ ու հեռախոսազանգերին էլ չէր պատասխանում: Գործընկերները պնդում են, որ ոստիկանությանն են ցանկացել դիմել, սակայն այնտեղ դիմումը չեն ընդունել, քանի որ դիմողները հարազատները չեն եղել: Օգոստոսի 1-ին Շկարուպների հարևանները դիահոտ են զգացել ու ոստիկանություն կանչել: Բնակարանում հայտնաբերել են Մարիայի, նրա մոր ու երեք երեխաների դիակները` ջարդած գլուխներով:






Facebook
Tweet This
Email This Post
