ԱՄՆ-ում մերկացրել են մանկապիղծների միջազգային ավազակախումբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 10:13
ԱՄՆ-ի իշխանությունները կալանավորել են հանցագործների միջազգային ցանցի անդամ 72 մարդու, ովքեր զբաղվում են ողջ աշխարհով մեկ մանկական պոռնոգրաֆիայի տարածմամբ:
Հետաքննությունը սկսվել է 2009-ի դեկտեմբերին. ողջ աշխարհում ավելի քան 500 մարդ է ներգրավված այս ավազակախմբի գործունեության մեջ:
Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, խմբավորումն ինտերնետում է տեղադրել ավելի քան 10 հազար լուսանկար ու տեսանյութ, որոնցում անչափահասների հետ սեռական բնույթի տեսարաններ են: «Նրանց նպատակը երեխաների (12 տարեկան և ավելի փոքր) անընդհատ հետապնդումն ու շահագործումն է: Ավազակախումբը գործել է որպես ինտերնետ ցանց, որի մասնակիցներն անդամություն են ձեռք բերել` մշտապես հանցագործ տեսագրություններ ներբեռնելով: Բոլոր օն-լայն հանցագործները խմբերի են բաժանվել` ըստ կարգավիճակների: Անդամության ամենաբարձր աստիճանը կոչվել է «Սուպեր VIP», ինչին արժանանում էին նրանք, ովքեր ամենաշատ քանակով տեսանյութեր էին տեղադրում : Որքան բարձր էր պոռնո-սինդիկատի կարգավիճակը, այնքան ավելի շատ կարող էր օգտվել նույնաբնույթ արտադրանքից:
Ոստիկանությունը հայտնաբերել է նաև տպագրված նյութեր, որոնք արտադրվել են Մեծ բրիտանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Իսպանիայում: Ձերբակալությունների ալիք է անցել 13 երկրով, ներառյալ` ԱՄՆ, Կանադա, Դանիա, Էկվադոր, Ֆրանսիա, Գերմանիա, Սերբիա, Շվեդիա ու Շվեյցարիա:






Facebook
Tweet This
Email This Post
