Զաքյան փողոցում հրազենով մարդ են սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 10:06
Օգոստոսի 2-ին, ժամը 21.16-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից սպանվել է մոտ 50 տարեկան տղամարդ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, նաև փորձագետ, դատաբժիշկ, շնավարժ: Պարզվել է, որ նշված շենքի մոտ հրազենի կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Խաչիկ Գալոյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 5 պարկուճը և 1 գնդակն ուղարկվել են փորձաքննության:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 921 անգամ: