Օբաման իր հոբելյանական հանդիսության ժամանակ փող է աշխատել(տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 9:38
Դեֆոլտի կասեցման համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահ Օբաման նշել է իր ծննդյան տարեդարձը երեկույթով, որին կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող: Մեծ տերության համար դժվարին ժամանակներում, պետպարքի սահմանաչափի մեծացումից հետո, ԱՄՆ պատմության մեջ պետության ղեկավարի այս ծննդյան օրը կարող է դառնալ ամենահամեստը: Օբաման իր ծննդյան օրը նշել է հարազատ Չիկագոյում: Նախագահի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ ելույթ է ունեցել ջազային երգիչ Հերբի Հենկոկը, բլյուզ երգչուհի Ջենիֆեր Հադսոնը և Չիկագոյի ОК Go ռոք խումբը: Հանդիսությունը անց է կացվել Aragon Ballroom-ում: Ամենահետաքրքիրն այն է, որ Օբամային երեկույթն օգնեց հավաքել միջոցներ, որպեսզի 2012-ին վերընտրվելու իր հնարավորությունները մեծացնի: Նախագահի հոբելյանի հրավիրատոմսերը երկուսի համար 35 000 դոլարից մի փոքր ավելի էին: Եթե մեկ երեկույթի համար, թեկուզ նախագահի ծննդյան կապակցությամբ, ինչ որ մեկը կգտներ, որ այդպիսի գումարներ ծախսելն ափսոս է, ապա կարելի էր ընդամենը 50-դոլարանանոց տոմս վերցնել ու տոնական համերգի մի մասը դիտել: Ստացված գումարները կկիսվեն Օբամայի հիմնադրամի ու Ազգային դեմոկրատական կոմիտեի միջև:
Սակայն, հանդիսությունն ուներ նաև հակառակորդներ, ԱՄՆ պետքաղաքականությունից դժգոհ բնակիչները պատրաստվում են ցույց կազմակերպել ուղիղ հանդիսության սրահի մոտ: Ըստ ամենայնի, դա նույնպես յուրօրինակ նվեր է նախագահին: Ի դեպ, այս նախագահը նախորդների համեատությամբ երբևէ չի առանձնացել ծննդյան օրվա կապակցությամբ շքեղ հանդիսությունների կազմակերպմամբ: Օրինակ, Բիլլ Քլինթոնի ծննդյան 50-ամյակը նրան 10 մլն դոլարով ավելի հարուստ դարձրեց, իսկ , օրինակ, Ջոն Քենեդիի ծննդյան 45-ամյակի ժամանակ, 1962-ին, 15 000 հյուրերի առջև երգեց Մերլին Մոնրոն: Նախագահի կնոջը չէին կանչել, դրա փոխարեն, Քենեդին բավականությամբ նշեց, որ Մոնրոյի քաղցր շնորհավորանքից հետո ինքը կարող է հանգիստ քաղաքականությունից հեռանալ: Այդ կապակցությամբ` Միշել Օբաման ողջ օրը ամուսնու կողքին կլինի:
«Ես գերազանց եմ վերաբերվում իմ տարիքին: Միայն մի փոքր ճերմակել եմ: Մնացյալում` ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,-ասել է նախագահը:






Facebook
Tweet This
Email This Post
