Դալայ լաման առաջարկել է Տիբեթի առաջնորդի ընտրություններ անցկացնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2011 8:48
Բուդդայականության պատմության մեջ առաջին անգամ հոգևոր առաջնորդն առաջարկում է քվեարկությամբ նոր լամա ընտրել` Հռոմի պապի ընտրությունների նման: Վերջերս վերադառնալով ԱՄՆ-ից դալայ-լաման իսկույն էլ որոշել է Տիբեթի հոգևոր հասարակության կառուցվածքը մոդեռնացնել: Առաջին նորարարությունն այն էր, որ լաման առաջարկել է նոր լամա ընտրել մինչև նախորդի մահը, ինչը հակասում է հոգու վերաբնակեցման էությանը: Բացի այդ , առաջադեմ լաման հույս ունի, որ իր հետնորդը կարող է աղջիկ լինել: Ներկայումս, հոգևոր առաջնորդը իսկական ընտրություններ անցկացնելու առաջարկ է արել: Ավանդաբար, դալայ –լամայի մահից հետո ավագ վանականները սկսում են լամայի վերաբնակեցված հոգին փնտրել: Ու շատ հաճախ նոր լամա է դառնում բուդայական դպրոցի մի աշակերտ տղա: Իրականում, լաման կասկածում է, որ իր հոգին կվերածնվի Չինաստանից չազատագրված Տիբեթում:
«Տարիների հետ համոզմունքս աճեց: Իմ մահից հետո հոգիս կվերածնվի միայն ազատ երկրում: Չէ որ ինկարնացիայի էությունը նոր կյանքում հնի ժամանակ անավարտ գործերն ավարտին հասցնելն է»,- ասում է ազտատենչ լաման: Չինաստանի իշխանությունները լրջորեն մտահոգված են Տիբեթի աճող ազդեցությունից ու դրա համար հանդես են գալիս դալայ-լամայի դեմ, նրան անվանելով «ոչխարենով գայլ»: Վերջին անգամ լամայի` ԱՄՆ այցելությունից հետո Չինաստանը ամեն կերպ աշխատում էր խոչընդոտել նախագահ Օբամայի հետ հանդիպմանը` սպառնալով երկկողմանի հարաբերությունների վատթարացմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
