Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 4, 2011 8:09

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հանքային, գազային և նավթային ոլորտում մասնագիտացած «International Minerals & Mines Limited» կազմակերպության ներկայացուցիչներին` ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի մեր երկրում ներդրումների իրականացմանը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ում հանքահումքային ոլորտում իրականացվելիք ծրագրերին առնչվող մանրամասներ:
Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և «International Minerals & Mines Limited» կազմակերպության միջև: Հուշագիրն ստորագրել են` հայկական կողմից` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ «International Minerals & Mines Limited» ընկերության կողմից`ընկերության տնօրեն Ստեֆան Ֆիչը: Հուշագրի նպատակն է սահմանել կողմերից պահանջվող այն քայլերը, որոնք ուղղված են ձեռնարկության կողմից այրվող թերթաքարերի պաշարների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ինչը ժամանակի ընթացքում Հայաս¬տանի Հանրապետությունում կապահովի անհրաժեշտ պայմաններ՝ այս պաշարներն առևտրային հիմունքներով վերջնականորեն մշակելու համար:

***
«IMM Energy Limited» կազմակերպությունն ունի ամբողջապես սուբսիդավորվող ձեռնար¬կություններ` «IMM Energy Georgia» և «IMM Energy Armenia», որոնք գործում են Թբիլիսիում: Երևանում ձեռնարկությունը պատրաստվում է հիմնել «IMM Energy Armenia»-ի կենտրոնակայանը: Հայաստանում «IMM Energy Limited» կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է` վերհանել համապատասխան ներդրումային կապիտալը, ինչպես նաև ամբողջությամբ հետազոտել և մշակել մեր երկրի տարածքում գոյություն ունեցող այրվող թերթաքարերի պաշարները:

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply