ԼՂՀ-ում բացվել է ցուցահանդես` նվիրված անկախության 18 ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 1, 2009 18:34

ԼՂՀ Ստեփանակերտի պատկերասրահում այսօր  բացվեց ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես: Ինչպես «Անկախ»-ին ասաց Ստեփանակերտի նկարիչների միության նախագահ Լենոր Զաքարյանը,  ցուցահանդեսին ներկայացված են 28 հեղինակի 75 ստեղծագործություն, որոնցից 3-ը քանդակներ են:

Առաջին անգամ մեկական աշխատանքով ցուցահանդեսին ներկայացել են նաև երևանցի 7 երիտասարդներ: Նրանք Երևանի երիտասարդ նկարիչների միության հետ այժմ Ղարաբաղում են  և մասնակցում են սիմպոզիումի:

Երիտասարդները եղել են տեսարժան վայերում և բնանկարներ նկարել: Նրանք Ղարաբաղում կմնան մինչև սեպտեմբերի 15-ը:

Ցուցահանդեսին մասնակցել է նաև Սյունիքի նկարիչների միության նախագահը և արմատներով ղարաբաղցի նկարիչ` Չեխիայից:

Ստեփանակերտի նկարիչների միությունը ստեղծվել է 1993 թ. և ունի 32 անդամ: Անցած տարի միությունը կազմակերպել է 8 ցուցահանդես:

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply