Իրաքում 1 ամսվա ընթացքում 456 մարդ է սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2009 18:25

iraqՕգոստոսի ընթացքում Բաղդադում զոհվել է 456 մարդ` 393 մարդ խաղաղ բնակիչներից, 48 ոստիկան և 15 իրաքցի զինվորական:

Սա քաղաքացիական բնակչության զոհերի առավելագույն ցուցանիշն է ապրիլից ի վեր, երբ պայթյունների շարքից Հյուսիսային Իրաքում իսկական կոտորած տեղի ունեցավ. զոհվեց 395 քաղաքացի` ներառյալ 105 իրանցի շիա ուխտագնացներ· այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Անցած ամիս բռնություններին զոհ է դարձել 224 մարդ, ինչը զգալիորեն քիչ է օգոստոսի ցուցանիշից: Իսկ անցած տարվա օգոստոսին Իրաքում սպանվել է 382 խաղաղ բնակիչ:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply