Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ երկրորդն է արդյունաբերական աճի տեմպով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 3, 2011 17:26
Հայաստանում արդյունաբերական աճի տեմպը 2011 թվականի առաջին կիսամյակում կազմել է 12,8 տոկոս: Երկիրը զբաղեցրել է երկրորդ տեղը ԱՊՀ երկրների շարքում:
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, առաջատարը Ղրղըզստանն է, որտեղ աճը կազմել է 13,9 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Երրորդ տեղում Բելառուսն է` 11,5 տոկոս: Չորրորդ տեղում Ուկրաինան է` 8,7 տոկոս, հինգերորդում` Ուզբեկստանը` 6,8 տոկոս:
Ռուսաստանն այդ ցուցանիշով 7-րդ տեղում է` 5,3 տոկոսով: Անկում է արձանագրվել Ադրբեջանում` 1,8 տոկոս:
ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրությունը 2011թ. առաջին կիսամյակում միջինն ավելացել է 6 տոկոսով: Բացակայում են տվյալները միայն Մոլդովայի եւ Թուրքմենստանի վերաբերյալ:
ԱՊՀ երկրներում առավելագույն գնաճն արձանագրվել է Բելառուսում` 36,2 տոկոս: Ղրղըզստանում` 7,2, Տաջիկստանում` 7,1, Հայաստանում` 3,5, Ադրբեջանում` 2,5 տոկոս:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
